38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վահագն Դավթյան-100

Վահագն Դավթյան-100
06.10.2022 | 07:26

Պիտի ենթադրել նաև, որ իրեն «հայ» կոչած ցեղախումբը «հնդեվրոպացիների» մեջ ամենազորեղներից է եղել, դարեր ձգվող կենսական դաժան պայքարից հաղթանակով է դուրս եկել և նվաճել իր նախահայրենիքում, իր սքանչելի հովիտներում ու նույնքան սքանչելի լեռներում մնալու իրավունքը:


Բայց իրեն «հայ» կոչած այդ ցեղախումբն ինչպե՞ս կռահեր, որ դարերի հոլովույթի մեջ իր լեռնաշխարհը պիտի աստիճանաբար Արևելքի ու Արևմուտքի բախման քառուղու փոխվի, իսկ իր վաղեմի զորությունը՝ թուլության:


Հայտնի է, թե մեր «Սասունցի Դավիթ» էպոսը ինչ վաղնջական մշուշների տակ թաղված ակունքներից է իր սկիզբն առնում... Հետևաբար, պատմական այդ երևույթների արձագանքները չե՞ն արդյոք, որ հարատևել ու մեզ են հասել Առյուծ Մհերի զորության ու Փոքր Մհերի թուլության խորհրդանիշներով:


Վահագն Դավթյան («Համառոտ պատմություն հայոց». հատված)

Դիտվել է՝ 9397

Մեկնաբանություններ